Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի նկատմամբ թեեւ փոխվել է խափանման միջոց կալանքը, բայց նա շարունակում է մնալ անազատության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ վերացվել է տարիներ առաջ նրա դեմ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով կիրառված համաներման որոշումը, այդ պատճառաբանությամբ էլ նրան չեն ազատում կալանքից: Այժմ այդ որոշումը բողոքարկել են ՀՔԾ, որտեղ ավելի վաղ քննություն էր սկսվել Արայիկ Ենոքյանի նկատմամբ համաներման կիրառման մասով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արայիկ Ենոքյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: «Սակայն «Վարդաշեն» ՔԿՀ-ն նրան ապօրինաբար պահում է կալանքի տակ, ասում են, թե դատախազությունից նախկին գործի վերաբերյալ ինչ-որ գրություն են ստացել, բայց նման բան չի կարող լինել, դա հակասում է օրենքին, սա քմահաճույքների շղթայի շարունակությունն է, իրենք իրավունք չունեն նրան պահել կալանքի տակ: Մենք այս ապօրինությունների հարցով դիմելու ենք ՀՔԾ, արդեն իսկ գրավոր դիմել ենք ՔԿՀ պետին»,-մեզ հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

Մեր տեղեկություններով՝ Արայիկ Ենոքյանի դեմ հարուցված է երկու քրեական գործ,նախորդ գործով նրա նկատմամբ կիրառվել էր համաներում, այժմ սակայն Դատախազությունը որոշել է, որ համաներումը սխալ է կիրառվել, այն չեղյալ է համարել: Այդ պատճառով էլ երկրորդ գործով կայացված կալանքից ազատելու որոշման արդյունքում Արայիկ Ենոքյանը չի ազատվել: