ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ 2016թ-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցող իր տիկին Հիլարին չէր ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, երբ ամուսնանում էր:
«Ես երեք անգամ խնդրել եմ նրա ձեռքը մինչ նա ասաց՝ այո: Առաջին անգամ ես ասացի՝ ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, բայց դու լավ կանես, դա չանես»,- պատմել է նախկին նախագահը Time-ին տված հարցազրույցում:
Քլինթոնը այդ ժամանակ մանրամասնել է, որ Հիլարիին համարում է այս սերնդի ամենատաղանդավոր քաղաքական գործիչն ու ի ծնե լիդերը, և ամուսնանալու փոխարեն նա պետք է մեկնի Չիկագո կամ Նյու-Յորք ու զբաղվի քաղաքականությամբ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը պատասխանել է՝ «Աստված իմ, ես երբեք չեմ առաջադրվելու պաշտոնի համար: Ես չափազանց կտրուկ եմ, ոչ ոք երբեք ինձ համար չի քվեարկի»:




























