ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ին, Մեծ Պարնիի գյուղապետը ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել, որ 1980 թ. ծնված Լուսինե Մ.-ն կացնով սպանել է մորը` 1951 թ. ծնված Գոհարիկ Քոսյանին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Լուսինե Մ.-ն տան բակում կացնով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Քոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից մայրը տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են, կացինը եւ փայտի կտորն առգրավված են:

Լուսինե Մ.-ն ձերբակալված Է: Կատարվում է նախաքննություն: