Իտալիայի Ապուլիա մարզի Մոդունյո քաղաքում հրավառության նյութերի Bruscella ֆաբրիկայի տարածքում պայթյուն է տեղի ունեցել:
TG-24 հեռուստաալիքի փոխանցմամբ, 4 աշխատակից զոհվել է, 3 հոգի վիրավոր է: Տուժածներից մեկի վիճակը ծանր գնահատվում:
Ըստ ՏԱՍՍ-ի, պայթյունի հետեւանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչին եւս մի քանի պայթյուն է հետեւել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ եւ փրկարարներ:
Մոդունյոյի քաղաքապետարանի տեղեկություններով, սովորաբար ֆաբրիկայում շուրջ 10 մարդ է աշխատում: Ներկայում որոնում են եւս 3 աշխատակցի:



























