Թուրքական լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե թուրքական օդուժը ռմբակոծում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին,պարզապես սուտ է: Այս մասին գրում է քրդական Firat գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ` թուրքական F-16 օդանավերը հուլիսի 24-ի երեկոյան ինտենսիվ ռմբակոծության են ենթարկել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների ճամբարները:

Նշենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ակտիվ պայքարողների մեջ են հենց քուրդ զինյալները, որոնց ճամբարները սկսել են ռմբակոծել թուրքական ռազմական օդանավերը: