ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հոր հայրենիքում՝ Քենիայում, ընթրել է տատիկի եւ ընտանիքի մյուս անդամների հետ:

Ինչպես փոխանցում է  Reuters-ը, Օբաման, նրա խորթ քույրը՝ Աումա Օբաման, եւ մի քանի տասնյակ բարեկամներ ընթրել են Նայրոբիի այն հյուրանոցում, որտեղ կանգ է առել ամերիկացի նախագահը:

Հիշեցնենք, որ Օբաման ժամանել է Քենիա, որտեղ նրան դիմավորել է երկրի նախագահ Ուհուրու Քենիաթան, փոխանցում է Gazeta-ն:

Օբաման Քենիայում պետք է մասնակցի ձեռներեցության գագաթնաժողովին եւ բանակցություններ վարի առեւտրի ու ներդրումների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով: