Մեքսիկական ծոցում կրտսեր դստեր հետ լողացող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։

Սրանով ԱՄՆ նախագահը վերջակետ է դրել միլիոնավոր մարդկանց եւ առաջին հերթին British Petrolium ընկերությանն անհանգստացրած համաշխարհային աղետի էպոպեային։

Բարաք Օբաման որոշել է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Մեքսիկական ծոցի լողափը, չնայած նավթի արտահոսքին, լիովին պիտանի է զբոսաշրջության համար։

Օբաման դստեր հետ լողացել է Ալիգատոր-Փոյնթ լողափում, որը ԱՄՆ ամենահեղինակավոր լողափերի տասնյակում է։

Ինչպես հայտնում է BBC Russian-ը, Օբամայի խոսքով, նավթն այլեւս չի լողում ջրի մակերեսին։ Նա նաեւ ավելացրել է, որ Ֆլորիդայի  լողափերը մաքուր են եւ անվտանգ՝ խորհուրդ տալով ամերիկացիներին իրենց հանգիստն անցկացնել հենց այդ նահանգում։