Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ «Հալոլա» թայֆունը արդեն հուլիսի 25-ին կհասնի Ճապոնիային: Ճապոնական օդերեւութաբանական ընկերությունից տեղեկացրել են, որ քամու արագությունը էպիկենտրոնում կարող է հասնել մինչեւ 50 մ/վրկ:
Այս սեզոնում սա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մոլեգնած արդեն 12-րդ թայֆունն է: Մեկ շաբաթ առաջ մոլեգնած «Նանգկա» թայֆունը խլել էր 4 մարդու կյանք, վիրավորել 56 հոգու, հայտնում է Informing-ը:
Սպասվող փոթորկի պատճառով չեղյալ են հայտարարվել Օկինավայի օդանավակայանների ավելի քան 100 չվերթ: Ժամանակավորապես չի գործում նաեւ լաստանավերի մեծ մասը:



























