Չիլիում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայնտում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իկիկիե քաղաքից 15 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի օջախը եղել է 34.4 կմ խորության վրա, գրում է Gazeta-ն:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: