Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հուլիսի 24-ի երեկոյան ձորն ընկած 28-ամյա Գոռին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

NEWS.am-ի թղթակցին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երիտասարդի ողնաշարն է վնասված, ինչպես նաեւ ունի գլխի սալջարդ:

Ամենայն հավանականությամբ երիտասարդին առաջիկա օրերին կվիրահատեն:

Նշենք, որ ձորն ընկած երիտասարդը Վանաձորի բնակիչ է:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները 28-ամյա Գոռ Ս.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տեղափոխել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: