Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժշկուհի-ակնաբույժ Աննա Գասպարյանը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բժշկուհին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ նրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով հիվանդ Աննա Կ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:

Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: