«Լոս Անջելես Գելեքսի» ֆուտբոլային ակումբի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը հայտարարել է, որ շատ «սրտնեղած» ու «տարակուսած» է եղել, երբ իմացել է, որ իր ավագ քույրը, 38-ամյա Լինը նպաստի համար դիմել է պետությանը` ակնկալելով ամսական 184 ֆունտ սթերլինգ ստանալ:
Բեքհեմի խոսքով, ինքը փորձում է պարբերաբար օգնել քրոջը, որը երեք զավակների մայր է: Օրինակ` 12 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը նրա համար 250 հազարանոց տուն է գնել Էսեքս կոմսությունում: Սակայն նրանց հարաբերությունները խիստ սառել են, երբ Բեքհեմն իմացել է, որ Լինի նախկին ամուսինը թմրավաճառ է, իսկ մի քանի գործարքներ էլ արել է հենց ֆուտբոլիստի նվիրած տանը, հաղորդում է Daily Mail-ը:



























