Հունաստանում շարունակվող «Նեգրոպոնտե-2010» շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Զավեն Անդրիասյանը սեւերով ոչ ոքի է խաղացել հույն Իոանիս Պապայոանուի հետ: Վահե Բաղդասարյանը պարտության է մատնել ադրբեջանցի Նիդջատ Մամեդովին: Էլինա Դանիելյանը հաղթել է սերբ Մարիա Մանակովային: Նելլի Աղինյանն էլ հաղթել է հույն Պանայոտիս Բալասկասին:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է թուրք Սուաթ Աթալիքը, ով ունի 6,5 միավոր: Զավեն Անդրիասյանը նրանից հետ է մնում կես միավորով եւ երկրորդ տեղում է: