Mercedes-Benz ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հաղորդել են, որ գերմանական ապրանքանիշի փիքափն իսկապես շքեղ ավտոմեքենա է լինելու: Լուրերի համաձայն, նորույթը մրցակցելու է Ford-ի, General Motors-ի եւ RAM-ի համապատասխան մոդելների հետ:

Գերմանական նոր մոդելը մշակվել է Nissan Navara-ի հարթակի հիման վրա: Չնայած դրան, նոր փիքափի դիզայնն ինքնատիպ է լինելու: Mercedes-Benz-ի նորույթը 258 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային շարժիչ է ունենալու:

Նորույթը վաճառքում կհայտնվի 2018 թվականին: Այն հավաքելու են Արգենտինայի Կորդոբա քաղաքում կամ Nissan-ի Բարսելոնայի ձեռնարկությունում: