Այս գիշեր Ուկրաինայի Լվով քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել ռուսական Խնայբանկի երեք բաժանմունքների վրա, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Քաղաքի կենտրոնում հանցագործները Մոլոտովի կակտեյլ են նետել, որի հետեւանքով շենքում հրդեհ է բռնկվել, բանկի եւս երկու բաժանմունքներում անհայտ անձինք կոտրել են ապակիները:
Հասցված վնասի չափերը ճշտվում են, հարուցվել է քրեական գործ:



























