Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 27 արձանագրություն:

Խցանումներից խուսափելու եւ փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթեւեկություն կազմակերպելու հարցը:  Ներկայում միակողմանի երթեւեկ է իրականացվում  Կողբացի եւ Տերյան փողոցներում: