Իսպանական Կատալոնիայի Բարսելոնի նահանգում բռնկված հրդեհը մոտ հազար հեկտար անտառէ ոչնչացրել: Այս մասին հաղորդում է ինքնավար մարզի կառավարությունը:

Ըստ այդ տվյալների, Անոյա եւ Բաժես շրջաններում հրդեհվել է 890 հա անտառ, տուժել է նաեւ 186 հա գյուղատնտեսական ցանքատարածքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհը բռնկվել է կիրակի, Օդենա քաղաքի ֆերմաներից մեկում: Կրակը մարելու գործողություններում ներգրավվել են ուղղաթիռներ ու 130 հրշեջ բրիգադ:

Ավելի վաղ իշխանությունները տարհանել են 400 մարդու: Նրանց մեծ մասն արդեն վերադարձել են իրենց տները:

Զոհերի ու տուժածների մասին դեռ չի հաղորդվում: Այս անտառային հրդեհը ամենախոշորն է համարվել այս տարվա ընթացքում: