Մերձմոսկովյան շրջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են անտառը հրդեհողին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են ոստիկանության իր աղբյուրները:

Կիրակի` օգոստոսի 15-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները պարեկային ծառայության ժամանակ Շատուրի շրջանում ձերբակալել են մի տղամարդու, ով կոնկրետ ապրելու վայր չունի: Նա փորձել է հրդեհել անտառը: Ներկայումս փորձում են պարզել նրա ով լինելը, նաեւ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: