Չինաստանի հարավում՝ Գուանսի-Չժուանսի ինքնավար մարզում խորտակված 6 վիետնամական բեռնանավերից մոտ 50 մարդ են փրկել, հայտնում է տեղի առափնյա ծառայությունը։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ փրկարարական գործողության արդյունքում ջրից հաջողվել է հանել անձնակազմի 48 անդամի։
Վիետնամական նավերը խորտակվել էին հուլիսի 28-ին փոթորկի եւ բարձր ալիքների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



























