Ոստիկանական հատուկ ջոկատը գրոհով վերցրել է Բրյուսելի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկը, որտեղ բարիկադավորված տղամարդը պնդում էր, որ զինված է եւ պատանդներ է պահում:

Պարզվել է, որ տղամարդը բնակարանում մենակ է, եւ իր մոտ ոչ զենք ունի, ոչ պայթուցիկ:

Ոստիկանության շուրջ 6 ժամ բանակցություններ է վարել ենթադրյալ ահաբեկչի հետ, որի ընթացքում արգելափակված է եղել մի ամբողջ թաղամաս: Այդ թաղամասի բնակիչներին տարհանել են եւ նրանք անձրեւային գիշերվա մեծ մասն անցկացրել են փողոցում: