Թուրքիայի Շրնաքի նահանգի Շենոբա ավանի մզկիթներից մեկի բարձրախոսով օգոստոսի 15-ին հնչել է  բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ  Աբդուլահ Օջալանի ելույթը։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  քրդերի պայքարի օր հանդիսացող օգոստոսի 15-ը այսկերպ են փորձել նշել Շրնաքի PKK-ի կողմնակից երիտասարդական թեւի ներկայացուցիչները։

Մզկիթի բարձախոսով հնչել է, մասնավորապես, Օջալանի տարիներ առաջ ունեցած ելույթը, որից հետո արագ մզկիթին են մոտեցել ժանդարմերիայի մարտիկները եւ օդ կրակելով ցրել են հավաքված մարդկանց:

Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, ձերբակալվել է մեկ երիտասարդ։