ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Պակիստան կատարած այցից հետո հայտարարել է, որ ցնցված է իր տեսածով, եւ կոչ է արել համաշխարհային հանրությանը շտապել տարերքից տուժածներին օգնության: «Ջրհեղեղի ալիքներին մենք պետք է պատասխանենք օգնության ալիքներով»,- ասել է նա։

ՄԱԿ-ի գնահատականներով, տարերքից տուժածներին օգնելու համար մի քանի մլրդ դոլար է անհրաժեշտ։ Ջրհեղեղի արդյունքում, զոհվել է ավելի քան մեկուկես հազար մարդ, շուրջ 20 մլն մարդ անօթեւան է մնացել։ Տուժած շրջաններում խոլերա է բռնկվել։ ՄԱԿ-ը, սկզբնական շրջանում կարծում էր, որ 460 մլն դոլարի օգնություն է անհրաժեշտ, սակայն մինչ այժմ այդ գումարի ընդամենը  20 տոկոսն է հավաքվել, հայտնում է dw-world.de-ն։

ՄԱԿ-ը Պակիստանին լրացուցիչ 10 մլն դոլարի օգնություն կհատկացնի։