Hyundai — Kia հարավկորեական կոնցեռնը պատրաստվում է մինչեւ տարվա վերջ 11 պրեմիերա կազմակերպել։ Այս մասին հայտնում է The Korean Car Blog-ը։

Hyundai-ն պլանավորում է թողարկել Equus, Elantra եւ Accent/Solaris մոդելների նոր սերնդի մեքենաները, Genesis սեդանի դիզելային տարբերակը եւ հիբրիդային մեքենա, որը կմրցակցի Toyota Prius-ի հետ։

Միաժամանակ զարգացող երկրների շուկա է դուրս եկել Hyundai Creta կոմպակտ քրոսովերը։ Այն արդեն հասանելի է Հնդկաստանում, փոխանցում է Gazeta-ն։

Kia-ն կներկայացնի հետեւյալ մոդելների պրեմիերաները. Sportage եւ Optima մոդելների նոր սերնդի մեքենաները, K5- ի նոր մոդելը եւ նրա հիբրիդը՝ K5 Hybrid-ը, ինչպես նաեւ Բ դասի նոր հիբրիդային քրոսովերը, որը նախատեսված է ապրանքանիշի սպառման բոլոր շուկաների համար։