ԱՄՆ պետքարտուղարի տեղալի նոր օգնական Թինա Կայդանովը սեպտեմբերին իր առաջին այցով կժամանի Հարավային Կովկաս եւ հանդիպումներ կունենա Վրաստանում։ Ինչպես լրագրողներին հայտնել է այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Պաատա Դավիթայան, նա արդեն Վաշինգտոնում հանդիպել է Կայդանովի հետ եւ այդ հանդիպումից հայտնի է դարձել, որ վերջինս սեպտեմբերին կայցելի Վրաստան ու հանդիպումներ կունենա ինչպես իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության հետ։
«Հանդիպումներում մենք քննարկել ենք իրավիճակը հակամարտության գոտիներում եւ ռուսաստանյան ագրեսիայի հետեւանքները։ Երկու ժամ տեւողությամբ հանդիպման մեծ մասը հիմնականում ուղղված էր ներքաղաքական իրավիճակի վերլուծմանը։ Կայդանովը հայտնել է, որ ԱՄՆ աշխատակազմը մեծ ուշադրությամբ հետեւում է Վրաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ընտրական օրենսգրքի կատարելագործմանը»,- ասել է Դավիթայան։
Նա նշել է, որ երկրում ժողովրդավարության գործընթացներին մեծ ուշադրություն է հատկացվել. «Վրաստանում որքան հզոր լինի ժողովրդավարությունը, այդքան մեծ կլինի ԱՄՆ աջակցությունը»,- ընդգծել է Պաատա Դավիթայան։




























