Ամռանը մարդիկ բաժանվում են երկու մասի. նրանք, որոնք նախընտրում են քաղցր ձմրուկները, եւ նրանք, որոնք հավատարիմ են մնում տորթերին ու քաղցրեղենին:
Ճապոնական Rakuten ընկերությունը այս ամառ աղանդեր է թողարկել, որը հաշտեցնում է այս երկու ճամբարները. Խոսքը ձմերուկի տեսքով սառը տորթի մասին է:
Գնդի ձեւ ունեցող տորթը երկու շերտ ունի՝ կանաչ զոլավոր ու սպիտակ խմորից, իսկ ներսում սառեցված ձմերուկի վարդագույն մուսն է՝ շոկոլադի հատիկներով, որն իսկական ձմերուկ է հիշեցնում:
Տորթը պետք է կտրել ճիշտ այնպես, ինչպես իսկական ձմերուկը: Տորթի արժեքը մոտ 16 դոլար է, հաղորդում է Kedem-ը:





























