Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող Տիգրան Մանուկյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է տղամարդը:

Նրանց փոխանցմամբ՝ Տիգրան Մանուկյանը վիճակը կայուն ծանր է:

«Ստացած վիրավորումից աչքերի նյարդերն են վնասվել, նա կուրացել է: Դժվար թե տեսողությունը երբեւէ վերականգնվի»,- ասացին հիվանդանոցից:

Նշենք, որ Տիգրան Մանուկյանին ոստիկանները հայտնաբերել են դեպքից ժամեր անց նույն շենքի նկուղում: Նկատելով ոստիկաններին՝ կասկածյալն իր մոտ առկա զենքով կրակել է ինքն իր վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում  սպանվել են ամուսիններ՝53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանների վրա, որոնք տեղում մահացել են: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: