«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում նոր չվերթ կա։ 2009 թ-ի օգոստոսի 24-ից, սկսվում է Երեւանից Սամարա հետադարձով «Ուրալյան ավիաուղիներ» ԱԿ չվերթը։ Այս մասին տեղեկացրել է, «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ ավիաընկերության մամլո քարտուղար Ելենա Սպիրիդովիչը։
Ըստ նախատեսվածի, չվերթը լինելու է շաբաթը մեկ անգամ՝ ամեն երկուշաբթի օրը՝ հետեւյալ չվացուցակով.
Ու6-2934 չվերթը Երեւանից 18:10-ին, Սամարա կհասնի 21:00-ին։ Ու6-2933 չվերթը Սամարայից 17:00-ին, Երեւան կհասնի 17:00-ին։
«Այդ չվացուցակը հնարավոր դարձավ նոր սարքավորումների ձեռքբերմամբ։ Մենք ակտիվորեն նորացնում ենք օդանավային կազմը՝ ձեռք բերելով Аirbus (Ա 320) եւ (Ա 321) ինքնաթիռներ։ Հենց Ա320-նն է թռչելու նոր երթուղով»,- մեկնաբանել է ԱԿ «Ուրալյան ավիաուղիներ»-ի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սկուրատովը։
Սամարայից բացի, ավիաընկերությունը արդեն քանի տարի է՝ ինչ հանդիսանում է Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ առաջատար փոխադրողը։ Ինչպես Սամարայի դեպքում՝ Եկատերինբուրգի չվերթը եւս իրականացվում է շաբաթը մեկ անգամ, բայց՝ չորեքշաբթի օրերին։




























