Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սիսիան-Երեւան ավտոճանապարհի մոտ 19 կմ-ում բախվել են «ԴԱՖ» մակնիշի 598 ԼՏ 61 համարանիշով բեռնատարը (վարորդ Ա. Գ.) եւ «Օպել վեկտրա» մակնիշի 29 ՍՍ 881 համարանիշով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Խ.-ն (ծնվ. 1980թ.) եւ ուղեւոր Ա. Հ.-ն (ծնվ. 1984թ.), տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Վ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ ծանր:




























