Ռուսաստանում ոչնչացրել են ԵՄ-ից ներկրված պատժամիջոցային ցուցակի սննդի առաջին խմբաքանակը։ Սամարայի շրջանում այրել են խոզի մսի խմբաքանակը, որը, ըստ «Ռոսսելխոզնադզորի», ներկրվել էր կեղծ փաստաթղթերով, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Գերատեսչությունից նշել են, որ ներկրողին հայտնաբերել չի հաջողվել, ուստի որոշում է կայացվել վառել մթերքը։ Գերատեսչությունից հայտնել են, որ դա կասկածելի ապրանքի ոչնչացման ընդունված տարբերակ է։

Պատժամիջոցային ցուցակում հայտնված մթերքների ոչնչացման մասին որոշումն արդեն հանգեցրել է նրան, որ ԵՄ-ից շրջանցիկ ճանապարհով սննդամթերքի ներկրման ծավալները կտրուկ նվազել են, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

ԵՄ երկրներից ներկրված արգելված մթերքները ոչնչացնելու մասին  հրամանը ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։