Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Յուլիա Տիմոշենկոն օգոստոսի 19-ին համաձայնեցրել են երկու երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով կայանալիք շփումների ժամանակացույցը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների վարչապետների միջև երեկ կայացած հեռախոսային խոսակցության արդյունքում, որի ժամանակ շոշափվել են էկոնոմիկայի, էներգետիկայի ու ֆինանսների ոլորտում ռուս-ուկրաինական համագործակցության հարցերը։
Մինչդեռ, ինչպես այսօր՝ օգոստոսի 20-ին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների կառավարությունների ղեկավարները կարող են հանդիպել սեպտեմբերի 1-ին Լեհաստանում, որտեղ նրանք գտնվելու են այդ երկրի նախագահ Դոնալդ Տուսկի հրավերով։




























