Ռուսաստանում անհայտ անձը փորձել է մաքսանենգ ճանապարհով երկրից 1945 թվականի արտադրության Т-34-85 տանկ դուրս բերել: Փաստի առթիվ Չելյաբինսկի մարզում քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի տարածքով տարանցմամբ տեղափոխվող տանկը հայտնաբերել է սահմանապահ ջոկատը՝ ռուս-ղազախական «Քարթալը» անցակետում երկաթուղու շարժակազմի ստուգման ժամանակ»,-հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ տանկի սպառազինության հատվածը մարտական վիճակում չէ: Փորձագետները տանկը գնահատել են 2 մլն ռուբլի: Մշակույթի նախարարության որոշման համաձայն, տանկը ՌԴ-ում մշակութային արժեք է, ուստի գործը հարուցվել է մշակութային արժեքների մաքսանենգության հոդվածի հատկանիշներով:





























