Օգոստոսի 4-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, ալիմենտար գաստրիտ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը մի հյուրանոցային համալիրից բուժօգնության է տեղափոխել օտարերկրյա քաղաքացիներ 13-ամյա Արինա Ք.-ին, 12-ամյա  Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին  եւ  11-ամյա Թամարի Գ.-ին: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին երեխաների մարզուհին` Անտանինա Կ.-ն, հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, երեխաները եղել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առեւտրի կենտրոնում,  օգտվել այնտեղ գործող տարբեր սննդի կետերից եւ ստացել են նշված թունավորումը:

Կատարվում է հետաքննություն: