Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ արդեն այս աշնանը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Օլգա Գերովասիլին։

«Դա կախված է մոտ ապագայում կառավարության կայունության աստիճանից»,- մեջբերում է Գերովասիլիի խոսքը AFP-ն։

Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր սեպտեմբերին «Սիրիզա» կուսակցության հավաք անցկացնելու մտադրության մասին, որտեղ պետք է որոշվեր կուսակցության հետագա քաղաքական գիծը, գրում է ՏԱՍՍ-ը։