«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած մի իրադարձություն, որ առաջին հայացքից այնքան էլ կարեւոր չէ, փաստացի հաստատում է մեր արտահայտած կասկածն այն մասին, որ «Առողջ սունկ» ընկերությունը ՀՀ իշխանության վերնախավում որոշակի հովանավորություն ունի:

Բանն այն է, որ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը իրենց ուղղված մեղադրանքներին հակադարձել է ոչ ավել ոչ պակաս՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը հարցազրույց տալու միջոցով: Ընդ որում, հակադարձումների թիրախ է դարձել նաեւ բնապահպանության նախարարությունը, որի բնապահպանական տեսչության որոշմամբ էլ դադարեցվել է ընկերության` կոմպոստի արտադրամասի գործունեությունը, որ գտնվում է Բյուրեղավանի վարչական տարածքում: Խնդիրն այն է, որ «Արմենպրեսը» փաստացի Հայաստանի թիվ 1 պետական լրատվական գործակալությունն է, եւ «Արմենպրեսով» ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է հակադարձում Ադրբեջանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է հակադարձում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի մեղադրանքներին եւ այլն եւ այսպես շարունակ:

Իսկ այստեղ՝ «Առողջ սունկի» տնօրեն Սուրեն Դավթյանը հակադարձում է բնապահպանության նախարարությանը: Մեկնաբանության կարիք կարծում ենք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում