Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 TS 836 պ/հ (վարորդ` 37-ամյա Ա. Թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի 35-ամյա Ա. Մ.-ին եւ բախվել «ԳԱԶ 31» մակնիշի 19 OS 866 պ/հ (վարորդ` 38-ամյա Հ. Մ.) ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Մ.-ին եւ Ա. Մ.-ին: Հ. Մ.-ը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ,  իսկ Ա. Մ.-ը`  «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները: