Կուալա Լումփուրում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած ընթրիքի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նստած է եղել «Seroja» (Սերյոժա) մակագրությամբ ցուցանակով սեղանի մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան։
«Ավանդական մալայզիական վերնաշապիկներով լուսանկարվելուց հետո բոլոր պատվիրակությունները մասնակցեցին ոչ պակաս ավանդական գալա-ընթրիքին։ Սեղանը, որի շուրջ նստած է Սերգեյ Լավրովը, զարդարված է հաճելի ցուցանակով, որի վրա գրված է «Seroja»,- մեջբերում է հայտարարությունը Gazeta-ն։




























