«Միստրալ» ուղղաթիռակիրներ չմատակարարելու հմար Ֆրանսիան մինչեւ 1,2 մլրդ եվրո կվճարի Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ երկու «Միստրալների» արժեքը կկազմի 1,2 մլրդ եվրո, սակայն «Ֆրանսիան ավելի քիչ կվճարի», հաղորդում է Gazeta-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջեւ բանակցություններն ավարտվել են երեկ: Այս խնդրի հետ կապված այլեւս հարցեր չեն մնացել»,-ասել է ֆրանսիացի նախարարը:




























