Նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ ԱՄՆում նավթի պաշարների վիճակագրության տվյալների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով 49,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,04 տոկոսով՝ հասնելով 45,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում (որն ավարտվել է հուլիսի 31-ին) կրճատվել են 4,4 մլն բարելով կամ 1 տոկոսով՝ հասնելով 455,3 մլն բարելի:
Միաժամանակ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել է 0,55 տոկոսով կամ օրական 52 հազար բարելով՝ հասնելով մինչեւ 9,465 մլն բարելի:





























