Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգում է ադրբեջանական բանակի միավորումների եւ ստորաբաժանումների մարտունակությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանով ստուգումներ են անցկացվում։ 

«Մեր նպատակն է՝ ստուգել զինվորների եւ սպաների ընդհանուր վիճակը, զորամասերի մարտունակությունը», - պարզաբանել է նախարարը։

Զաքիր Հասանովը առիթը բաց չի թողել հոխորտալու եւ գլուխ գովելու՝ հայտարարելով, թե «Հայաստանի ղեկավարությունը վախենում է», որովհետեւ  «ժամը հասել է»։

Ճակատային գծի երկայնքով սուգայցը շարունակվում է։