ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անհայտ անձինք մասնավոր կլինիկայից գողացել են ինֆեկցիոն հիվանդությունների պատվաստանյութերն ու Հեպատիտ Ց-ի հայտնաբերման թեստերը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանություն դիմած տղամարդը հայտարարել է, որ անհայտ անձինք ներխուժել են բուժհաստատություն եւ ատրճանակի սպառնալիքով կապել իրեն։ Գողերը սառնարանային պահոցից տարել են տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստանյութերի արկղերն եւ հեպատիտ Ց-ի թեստերը»,- հայտարարել են մամուլի կենտրոնից։

Հարուցվել է քրեական գործ։