Հայաստանի կառավարությունը կօգնի Գյումրիի ֆիլհարմոնիկ նվագախմբին նորացնել փողային գործիքները: Այս մասին որոշում կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ օգոստոսի 6-ին կայացած իր նիստում:
ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ այս որոշումը կայացվում է Շիրակի մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆիլհարմոնիկ նվագախմբին կհատկացվի 5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Ֆիլհարմոնիկ պրոդյուսերական կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում առաջարկվել է նաեւ շենք կառուցել քաղաքային ֆիլհարմոնիայի համար:




























