Երեւան, Տ. Պետրոսյան փողոց 51/1 հասցեում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ «Դավթաշեն» մասնաճյուղի բացման արարողությունը:
«Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց. «Դավթաշեն» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:
Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:




























