Հայաստանում վերջերս գործունեություն սկսած «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին 3 մեքենա կտրամադրեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես նիստում հայտարարեց արդարադատության նախարարի ժ.պ Արսեն Մկրտչյանը, նախարարության Դատաիրավական ծրագրերի իրականացման ծրագրերի գրասենյակը կտրամադրի ԳԱԶ-3110 եւ Hyndai Tucson մեքենաներ։ Նախարարության աշխատակազմը կտրամադրի Nissan Altima մակնիշի մեքենա։
Նշենք, որ հիմնադրամը Հայաստանում գործում է մի քանի տարի եւ բանտարկյալներին հասարակությանը վերաինտեգրելու աշխատանքներ է կազմակերպում։




























