Բաքվից Մոսկվա ժամը 10։40-ին պլանավորված չվերթը հետաձգվել է օդանավի բեռներից մեկում ռումբի առկայության մասին տեղեկությունների պատճառով։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Report-ը։
Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանի ոստիկանության աշխատակիցները գործակալությանը հայտնել են, որ Մոլդովայի քաղաքացուհի Անժելա Գիրվիկը օդանավի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հայտնել է ռումբի մասին։
Ուղեւորուհուն արդեն տեղափոխել են օդանավակայանի ոստիկանություն հարցաքննության համար։ Օդանավի բեռնախցիկը ստուգում են։




























