Գյումրի քաղաքում մոտ 10 հերթագրված քաղաքացիներ այդպես էլ չեն ստացել իրենց բնակարանները։ Ինչպես օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, 1988 թ. երկրաշարժից տուժած մի քանի քաղաքացի հերթագրվել են բնակարան ստանալու համար, սակայն մահացել են նախքան նախքան իրենց հերթը հասնելը։ Հետո առաջացել է ապագա բնակարանների իրավունքը նրանց ժառանգներին օրինական հանձնելու անհրաժեշտությունը։  

Նախարարության տեղեկություններով՝ խոսքը Շիրակի մարզի 12 քաղաքացիների մասին է։ «Մենք կճշտենք այս թիվը, եւ մարդկանց ժառանգները դատական կարգով առանց որեւէ խոչընդոտների կստանան ժառանգման իրավունքը»,- վստահեցրեց Սարգսյանը։