Հայաստանի լավագույն սպորտային ընտանիքները մարզական համազգեստներ կստանան։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՏԿԱԻ առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Մարզական հագուստը կտրվի Հայաստանի լավագույն մարզական ընտանիք ամենամյա մրցույթի ժամանակ։

Մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլի համար կհատկացվի 12 մլն դրամ՝ 1.2-ական մլն դրամ  յուրաքանչյուր 10 մարզի  համար։

Հիշեցնենք, որ մրցույթը անցկացվում է արդեն մի քանի տարի։ հանրապետության տարբեր մարզերի ընտանիքները մրցում են տարբեր սպորտաձեւերում։