Ռիգայի Իմանտա շրջանում արդեն 4-րդ օրն է՝ փրկարարներին այդպես էլ չի հաջողվում մարել կահույքի գործարանում բռնկված հրդեհը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը։
«Կիրակի բռնկված հրդեհը մինչեւ հիմա չի մարվել»,- ասել են ծառայության մամուլի կենտրոնից։
Դեպքի վայրում աշխատում են 19 հրշեջ եւ մի քանի ցիստեռն։ Ջրի փոխարեն նրանք փրփուր են օգտագործում։
Հրդեհվել է հազար քառ. մետր արտադրամասային տարածք։ Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ արտադրամասը լի է դյուրավառ նյութերով եւ այնտեղ չկան պատուհաններ։
Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն։ Հրդեհի պատճառները հայտնի չեն։




























