Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք: 1-08 «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 5 ահազանգ, որոնց հետքերով տեղերում պարզվել է, որ իրականացվել են շինթույլտվություն չպահանջող աշխատանքներ:

Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել: Պատասխանատու կառույցներին հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ` թույլ տալով երթեւեկը միայն մաքուր անվադողերով: