Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր որդին բանակում չի ծառայել ոչ թե հոգեկան խնդիրների, այլ երկու տարի առաջ իր տան մոտ հնչած կրակոցների գործում ներգրավված լինելու պատճառով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Սուրիկ Խաչատրյանը: 

«Հիշում եք, որ երեք ամիս ձերբակալված էր, ցնցումների մեջ էր, դրանից քննությունը գնում էր, իրեն չէին կարա զորակոչեին: Իմ տղան ոչ մի հոգեկան խնդիր չունի: Ավարտվի դատաքննությունը՝ այս քննությունն էլ կգնա, ընթացքի մասին բոլորիս հայտնի կլինի»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Սուրիկ Խաչատյանը չպատասխանեց լրագրողի հարցին՝ արդյոք ակնկալում է, որ իր որդին ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների պատճառով: