Երեւանում «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում նոր ընկերություն կհայտնվի։ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 6-ին կայացած նիստում հաստատել է «GDM Diamonds» ՍՊԸ հայտը։
Ինչպես հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, ընկերությունը պլանավորում է արտադրության մեջ ներդնել 2.7 մլն դոլար, ստեղծել 60 նոր աշխատատեղ, որոնցից 25-ը՝ ոսկերչության ոլորտում, 35-ը՝ ալմաստի երեսակման ոլորտում։ Արտահանման հիմնական շուկան կլինի Ռուսաստանը։ Պլանավորվում է նաեւ արտադրանքը դուրս բերել Իտալիայի, Թաիլնադի, ԱՄԷ եւ ԱՄՆ շուկաներ։ Ընկերությունը պլանավորում է նորարարական մեթոդներ կիրառել եւ կրճատել արտադրական կորուստները։
Հիշեցնենք, որ Հայաստանում ազատ առեւտրի գոտու ընկերությունները ազատվում են հիմնական հարկերից եւ մաքսատուրքերից։





























